Մոսկվայի կենտրոնում 264 անձ են ձերբակալել․ պատճառը ընտրություններն են

Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների անցկացման պահանջով ցուցարարները հանրահավաք են անցկացնում քաղաքի կենտրոնում։ Дождь-ը, հղում տալով ոստիկանությանը հայտնում է, որ այս պահին ձերբակալվածների թիվը հասել է 264-ի:

Ձերբակալությունները սկսվել են հանրահավաքից երկու ժամ առաջ: Հանրահավաքին միանալու ճանապարհին ձերբակալվել է Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, ինչպես նաև Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Յուլիա Գալյամինը և Դմիտրի Գուդկովը:

Ավելի վաղ, դատախազությունը հայտարարել էր, որ քաղաքային դումայի 15 թեկնածուների մասով վարչական հետաքննություն է անցկացնում՝ հանրահավաք անցկացնելու կոչերի համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել