Ա. Ա.-ն մեղադրվում է նրանում, որ գողություններ կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով` Ռ. Պ.-ի հետ 2010-2011 թվականների ընթացքում կատարել են գողություններ տարբեր ավտոմեքենաներից:
Նշենք, որ այս գործով տուժողները թվով 22-ն են:
ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն`
1.Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ 100 000-400 000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2.Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով` պատժվում է տուգանքով` 500 000-1 000 000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net