ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային նավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Дождь-ը։
Ըստ Թրամփի, ինքնաթիռը սպառնում էր նավի և նրա անձնակազմի անվտանգությանը: Նա նաև կոչ է արել «այլ երկրներին պաշտպանել իրենց նավերը, որոնք անցնում են նեղուցով»:
Հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի է ունեցել երկու նավթային տանկերների պայթյուն: ԱՄՆ-ն մեղադրեց Իրանին հարձակման համար, սակայն վերջիններս հերքում են իրենց ներգրավվածությունը հարձակման մեջ: Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց երկրի հարավում ամերիկյան ռազմական անօդաչու սարքի ոչնչացման մասին, որը նրանց խոսքով, ներխուժել էր Իրանի օդային տարածք: Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ սարքը չի խախտել սահմանները:
Հետագայում հայտնի դարձավ, որ Իրանի կողմից այս «քայլին» փորձել է պատասխանել Թրամփը՝ Իրանին հարվածելով, սակայն հարվածից 10 րոպե առաջ հրամանը չեղարկվել է: