Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիի դեմ:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրավաբան, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը:
Նա նշում է, որ խորհրդարանի խոսնակը 3 տարի չի ստորագրել բանակում գողության և կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը. «Դա կարելի է որակել որպես պետական դավաճանություն և լիազորությունների չարաշահում»: