Հայաստանում ԵՄ նոր դեսպանի թեկնածուն Անդրեա Վիկտորինին է։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից:
Նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ում պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է: