Թմրամիջոցների շրջանառությանը նպաստու՞մ են այլազգիները

Չնայած նրան, որ Հոլանդիայում օրինական է համարվում մարիխուանա ծխելը, հոլանդացիներն ամենաքիչն են օգտագործում թմրանյութեր, քան եվրոպական այլ երկրների բնակիչները:

 

Իսկ Հայաստանում թմրանյութերի տարածմանն ու օգտագործմանը մեծապես նպաստում են այլազգիները, օրինակ` տաջիկները, ԻԻՀ քաղաքացիները…

 

Այսպես.

 

Տաջիկիստանի քաղաքացի Թոլիբ Սոյիմի Պարտոևը սեպտեմբեր ամսին 1 գրամը 10 ԱՄՆ դոլարով գնելու եղանակով, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով քննությամբ չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 2000 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որն ամբողջությամբ 1 գրամը 22 ԱՄՆ դոլարով ապօրինի իրացրել է ազգությամբ վրացի քննությամբ չպարզված անձանց:

 

 

ԻԻՀ քաղաքացի Սաիդ Ահմադի Դոուդքանլուի Միլանին դեկտեմբեր ամսին, գործով չպարզված օրը ԻԻՀ-ում նախնական համաձայնության գալով ոմն Ահմադի հետ, նրան առանձնապես խոշոր չափերի հաշիշ և ափիոն տեսակների թմրամիջոցները ՀՀ-ում ապօրինի իրացնելուն օժանդակելու շուրջ, նույն ժամանակ վեջինիցս ստացել է իրեն անծանոթ Թոլիբ Սոյիմի Պարտոևի և քննությամբ չպարզված անձի համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի` 11 173.5 գրամ հաշիշ և 18.4 գրամ ափիոն տեսակների թմրամիջոցները` միաժամանակ նրանից վերցնելով Թոլիբ Սոյիմի Պարտոևի` ՀՀ-ում գործածվող թվով 2 հեռախոսահամարները` Երևան հասնելուն պես նրա մասնաբաժինը` առանձնապես խոշոր չափերի` 5000 գրամ, հաշիշ վերջինիս փոխանցլու համար:

 

 

Վլադիմիր Խաչյանը 2011թ. դեկտեմբեր ամսվա կեսերից մինչև 2012թ. հունվար ամսվա կեսերը ընկած ժամանակահատվածում 1 գրամը 10 000 ՀՀ դրամով գնելու եղանակով, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, մաս մաս, յուրաքանչյուր անգամ առանձնապես խոշոր չափերի` 10 գրամից 35 գրամ չափաբաժիններով Թոլիբ Սոյիմի Պարտոևից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` 200 գր. Ափիոն տեսակի թմրամիջոց, որոնք նույն ժամանակահատվածում նշված չափաբաժիններով ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված անձին:

 

 

Արթուր Ալեքսանյանը դեկտեմբեր ամսվա վերջերին, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար անվճար Թոլիբ Սոյիմի Պարտոևից ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի 20 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որի մի մասը` 14.5 գրամը գործածել, իսկ մնացած մասը` 5.5 գրամը ապօրինի պահել իր մոտ, որը 2012թ. հունվարի 24-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից` նրա անձնական խուզարկությամբ:

 

 

Կարապետ Բաղդասարյանը 2012թ. հունվար ամսվա կեսերին` գործով չպարզված օրը, Արթուր Ալեքսանյանից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, անվճար, հյուրասիրելու եղանակով ապրօնի ձեռք է բերել և պահել զգալի չափերի` 1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նույն ժամանակ ծխելու եղանակով գործածել է:
Վերը նշված անձինք այժմ կալանավորված են, գործը հանձնվել է դատարանի քննությանը:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել