Անի Մխիթարյանը նախագահի 2018 թվականի հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին, զբաղեցնելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Անի Մխիթարյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1,1 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում՝ 19 միլիոն 660 հազար դրամ և 77 հազար դոլար:
Դատավորը հայտարարագրել է նաև 23 միլիոն 565 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-2 միլիոն 286 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-178 հազար դրամ,
- Գույքի օտարում-17 միլիոն 100 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ:
2012-ին դատավորը օտարել է շարժական գույք, որը արժեցել է 8,2 միլիոն դրամ, որի մասին այլ տվյալներ չկան: Դատավորը հայտարարագրել է նաև 28 միլիոն 200 հազար դրամ և 14 միլիոն 311 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-5 միլիոն 629 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-481 հազար դրամ,
- Գույքի օտարում-8 միլիոն 200 հազար դրամ:
2013-ին Անի Մխիթարյանը հայտարարագրել է 77 հազար դոլար, 29 միլիոն դրամ և 6 միլիոն 501 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
2014-ին նա հայտարարագրել է 7 միլիոն 297 հազար դրամ, իսկ 2015-ին՝ 8 միլիոն 464 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
2016-ին դատավորը հայտարարագրել է 8 միլիոն 807 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
2017-ին Անի Մխիթարյանը հայտարարագրել է 28 միլիոն 100 հազար դրամ և 77 հազար դոլար, ինչպես նաև 9 միլիոն 444 հազար դրամ եկամուտ, որը կրկին ստացվել է 2 աշխատավարձից և ստացված փոխառությունից:
2018 թվականին Անի Մխիթարյանը ստանձնել է վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը և հայտարարագրել է 448 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից: 2018-ի տարեկան հայտարարագրում դատավորը նշել է 24 միլիոն 400 հազար դրամի, 77 հազար դոլարի և 11 միլիոն 319 հազար դրամ եկամուտի մասին, որը ստացվել է 3 աշխատավարձից:
Ստորև ծանոթացեք նաև դատավորի կենսագրությանը:
Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն պաշտոնավարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: