Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը դատական համակարգում է 2011 թվականից:
2011 թվականի հոկտեմբերի 31-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի հոկտեմբերի 24-ի նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Արշակ Վարդանյանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ և 5 միլիոն 288 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աշխատավարձից:
2012-ին դատավորի դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտը կազմել է 5 միլիոն 408 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2013-ին Արշակ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 5,5 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 4 միլիոն 671 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2014-ին դատավորը հայտարարագրել է 6 միլիոն դրամ և 4 միլիոն 950 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2015-ին դատավորրը հայտարարագրել է 7 միլիոն դրամ և 6 միլիոն 356 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին Արշակ Վարդանյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 15 միլիոն 152 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աղբյուրից.
- Աշխատավարձ-6 միլիոն 566 հազար դրամ,
- Վարձակալության դիմաց ստացված վճար-8 միլիոն 586 հազար դրամ:
2017-ին դատավորը հայտարարգրել է 12 միլիոն դրամ և 6 միլիոն 883 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 3 աշխատավարձից:
2018-ին ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը Արշակ Վարդանյանը հայտարարգրել է անհատական բնակելի տուն, LEXUS GS 350 մակնիշի ավտոմեքենա և 12 միլիոն դրամ: Եկամուտներ չեն հայտարարագրվել:
2018-ի տարեկան հայտարարգրում դատավորը նշել է 13 միլիոն դրամ դրամական միջոցի և 9 միլիոն 199 հազար դրամ եկամուտի մասին, որը ստացել է աշխատավարձից:
Արշակ Վարդանյանի կինը, Լուսինե Մնացականյանը 2011-ին հայտարարագրել է 1 միլիոն 564 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
- 2012-ին՝ 1 միլիոն 991 հազար դրամ,
- 2013-ին՝ 2 միլիոն 253 հազար դրամ,
- 2014-ին՝ 2 միլիոն 506 հազար դրամ,
- 2015-ին՝ 2 միլիոն 675 հազար դրամ,
- 2016-ին՝ 2 միլիոն 822 հազար դրամ,
- 2017-ին՝ 2 միլիոն 638 հազար դրամ:
2018-ին՝ Լուսինե Մնացականյանը հայտարարագրել է 13 միլիոն դրամ և 2 միլիոն 738 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Դատավորի երեխաների, Անի և Գևորգ Վարդանյանների հայտարարագրերում տվյալներ չկան, իսկ նրանց հետ համատեղ բնակվող Ազնիվ Աբրահամյանը հայտարարագրել է 405 հազար դրամ եկամուտ, որը ստացել է կենսաթոշակից:
Ձեզ ենք ներկայացնում դատավոր Արշակ Վարդանյանի ենսագրությունը.
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1998 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1998-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999-2000թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ-ստաժոր:
2000-2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես քննիչ:
2004-2006թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես ավագ քննիչ:
2006-2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում` որպես դատախազի օգնական:
20.02.2007թ-ից մինչև 30.11.2007թ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ՀԿԳ քննիչ:
2007-2011թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:
ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի ՆՀ-454-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավագիտության թեկնածու է:
Եվգենյա Համբարձումյան