Որքա՞ն է կազմում մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց նպաստի չափը

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

 

Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

 

Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը կազմում է 2300 դրամ:

Ի դեպ, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը կազմում է 35 000 դրամ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել