Վլադիմիր Զելենսկին առաջարկեց ընդունել «Ապօրինի հարստացման մասին» օրենք

tvrain.ru լրատվական կայքից տեղեկանում ենք, որ Ուկրաինայի նորանշանակ նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ունեցած առաջին ելույթում կոչ արեց ավարտել պատերազմը Դոնբասսում և սկսել երկխոսություն Ռուսաստանի հետ բոլոր ուկրաինացի գերիներին վերադարձնելու նպատակով։ Ինչպես նաև նա արձակեց Գերագույն ռադան, առաջարկեց ուժը կորցրած ճանաչել «Պատգամավորական անձեռնմխելիության մասին» օրենքը, ընդունել «Ապօրինի հարստացման մասին» օրենք, ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և Ուկրաինայի պաշտպանության նախարարին:

Նախագահը իր ելույթում խնդրեց պաշտոնատար անձանց, որ իր «դիմանկարի փոխարեն իրենց կաբինետներում կախեն իրենց երեխաների նկարները, որոշումներ կայացնելուց առաջ նայեն նրանց աչքերին»։
Իսկ վերջում եզրափակեց իր ելույթը,-«Ամբողջ կյանքս ես այնպես եմ արել, որ մարդիկ ծիծաղեն։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում կանեմ այնպես, որ դուք չլացեք»։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ,  Վլադիմիր Զելենսկին այսօր ընտրվել է Ուկարինայի նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել