ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է «Շերեմետևոյում» տեղի ունեցած ավիավթարի հիմնական պատճառները: Առաջինը՝ օդաչուների և դիսպետչերի ոչ բավարար որակավորումը, ինքնաթիռի անսարքությունը կամ անբարենպաստ եղանակային պայմանները:
Կոմիտեի տվյալներով, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ:
Հայտնվել է նաև, որ ինքնաթիռին հարվածել է կայծակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղական ժամանակով 18:00-ին: 28 րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ:
«Աէրոֆլոտ»-ը հրապարակել է փրկվածների նախնական ցուցակը: