Այսօր՝ մայիսի 5-ին, «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքի արդյունքում մահացել է ավելի քան տասը մարդ, հաղորդում է Дождь-ը: Վիրավորների և զոհերի մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Շերեմետևո» օդանավակայանում ժամեր առաջ վթարային վայրէջք է կատարել Superjet-100 ինքնաթիռը։ Ինքնաթիռը Մոսկվայից թռիչք էր իրականացնում դեպի Մուրմանսկ։ Հետ վերադառնալու ճանապարհին է հրդեհը բռնկվել։
20։55
Փրկարարները հանգցրել են կրակը։
21:05
Ինքնաթիռում եղել է 78 մարդ, որից 5-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամներ։ Հրդեհի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մահացել է 10-ից 12 մարդ, ևս 10-ը վիրավորվել են: «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են 1 զոհի մասին։
Այս մասին հայտնում է Дождь-ը։
Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու հիմքով, որի արդյունքում զոհվել է 2 և ավելի մարդ։
В аэропорту Шереметьево пожар. Горит самолёт. Никого из других самолетов не выпускают. pic.twitter.com/raX0n5VhrO
— Norenko Mikhail (@norenko_mikhail) May 5, 2019
Ուղիղ եթերը՝ Москва 24-ի