Տեխնիկայի զարգացման ներկայիս պայմաններում անհնար է պատկերացնել մեր տեղաշարժը` առանց օդանավերի: Օդանավերում ևս անհրաժեշտ է վարքագծի կանոնների սահմանում և պահպանություն: Հաշվի առնելով օդանավերում կարգուկանոնի պահպանության կարևորությունը` օրենքը սահմանել է պատասխանատվության միջոցներ` սահմանված կարգը խախտողների համար:
Մասնավորապես` օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելու համար սահմանված է պատասխանատվություն`100 000 ՀՀ դրամի չափով:
Իսկ օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում` տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net