ՀՀ օրենքը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը սահմանում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 58 հազար 240 դրամ, խորհրդի անդամինը՝ 793 հազար 680 դրամ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում նրան վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը, այսինքն, հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։
Կարդացեք նաև՝
- Նոր նախագիծ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատավարձերի վերաբերյալ
- Նոր նախագծով՝ դատական համակարգում ամենաբարձր աշխատավարձը կստանա ՍԴ նախագահը
- Որքա՞ն աշխատավարձ կստանան դատախազները
- Որքա՞ն աշխատավարձ կստանան ԱԺ պատգամավորները
- Ի՞նչ աշխատավարձ կստանան ԱԱԾ-ի աշխատակիցները
- Ոստիկանապետի և նրա տեղեկալաների աշխատավարձերի չափը նոր օրինագծով
- Որքա՞ն կկազմի մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձերը