Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայում մարտի 31-ին ինքնաթիռը էր վթարի ենթարկվել, որում գտնվել է S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալիա Ֆիլևան: Ֆրանկֆուրտից մեկնելիս վթարի ենթարկված օդանավում երեք ռուսներ են եղել: Բոլորը մահացել են: Ինքնաթիռը պատկանում էր «Globus» ընկերության, որը S7 խմբի մի մասն է:
Գերմանական Epic LT ինքնաթիռի վթարի պատճառը, որի ժամանակ զոհվեց S7 Group-ի համասեփականատեր Նատալիա Ֆիլևան, հավանաբար, օդաչուի սխալն է եղել, հաղորդում է «Կոմերսանտը», հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրներին:
Փորձագետների կարծիքով, օդաչուն վայրէջքի ժամանակ, ինչ-ինչ պատճառներով ինքնաթիռի արագությունը կրճատել է կրիտիկական չափով, որից հետո այն ընկել է: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ օդաչուն նույնիսկ ժամանակ չի ունեցել փորձել այն ուղղել կամ դիսպետչերին տեղեկացնել դրա մասին, գրում է թերթը: