S7-ի համասեփականատեր Նատալիա Ֆիլևան մահացել է ավիավթարի հետևանքով

Գերմանիայում ինքնաթիռը է վթարի ենթարկվել, որում գտնվել է S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալիա Ֆիլևան: Այս մասին հայտնում է Meduza-ն։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության տվյալներով, Ֆրանկֆուրտից մեկնելիս վթարի ենթարկված օդանավում երեք ռուսներ են եղել: Բոլորը մահացել են: Ինքնաթիռը պատկանում էր «Globus» ընկերության, որը S7 խմբի մի մասն է:

«Նատալիա Ֆիլևան մահացել է, նրա հետ է եղել նաև հայրը: Նրանք բուժման կուրս պետք է անցնեին Գերմանիայում», –հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նատալիա Ֆիլևայի մահը հաստատվել է S7-ի մամուլի ծառայության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել