Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու փաստով հարուցված քրեական գործ վերաբացելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին:
Հատուկ քննչական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:
ՀՔԾ-ն սակայն առաջարկը մերժել է, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:
«Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է հարցաքննության»,- նշեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 2-ին պանամական օֆշորների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
2017-ի հունվարին քրեական գործը կարճվել էր: