Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը ձերբակալվեց հակակոռուպցիոն քննության շրջանակներում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա պետության ղեկավար է ընտրվել 2016-ին և պաշտոնավարել մինչև 2018 թվականը: Նախկին նախագահը քրեական գործում ներգրավված է մի քանի դրվագով:
Թեմերի ձերբակալումը համարվում էր ժամանակի հարց, նրա նախագահական անձեռնմխելիության ժամկետի լրանալուց հետո: Նա իրեն մեղավոր չի համարում:
Նախկին նախագահին ձերբակալել են հինգշաբթի առավոտյան Սան Պաուլոյի իր տանը: Նրան շուտով ինքնաթիռով կտեղափոխեն Ռիո դե Ժանեյրո: