Տոնածառ` ամանորի խորհրդանի՞շ, թե՞ ապօրինի ծառահատում

Ամանորը մոտենում է, և որպես հիմնական խորհրդանիշ` բոլորիս տներում հայտնվում են տոնածառեր` եղևնիների տեսքով:

 

Իհարկե ցանկալի է, որ այդ տոնածառերը բնական լինեն, բայց նաև պետք է հիշել, որ օրենքը պատասխանատվություն է սահմանում ապօրինի ծառահատումների համար:

 

«Մասնավորապես, պետք է իմանալ, որ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել