Այդ մարդը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել. փաստաբան

Այսօր՝ փետրվարի 7-ին, վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբողջությամբ մերժվեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները:

ՀՀ 2-րդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը, որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Մարտի 1-ի» գործում ցուցմունքներ կան, որոնց հետ փաստաբանական խումբը և Ռոբերտ Քոչարյանը համակարծիք չեն և գտնում են, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Ցուցմուքների բովանդակության մեծամասնության հետ մենք անհամաձայնություն ունենք: Եթե սրանք են այն առավելագույն ցուցմունքները, որոնք պետք է պարոն Քոչարյանի դեմ ապագայում դատարանում օգտագործվեն, ապա մենք կուզեինք այդ դատավարությունը հնարավորինս շուտ լիներ, դուք էլ շատ շուտ տեսնեիք: Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի հատված, ինչը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ, և որը, մեր գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մարդն այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հավելեց, որ ցուցմունքը հայտնի 0038 հրամանին նախորդող իրադարձությունների վերաբերյալ է եղել և անուններ չհրապարակեց՝ նախաքննության տվյալ չհայտնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել