Դանիել Դավթյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: 20 ամսվա ծառայող էր, երբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը դարձավ: Նա կռվի հենց առաջին օրը գլխի բեկորային ծանր վիրավորում է ստացել: Արկի պայթյունի հետևանքով բազմաթիվ բեկորներ մխրճվել են նրա մարմնում, որոնց մի մասը դեռևս նրա մարմնում է ու առաջիկայում պետք է վիրահատությունների դիմի՝ դրանցից ազատվելու համար:
«Երբ երկու շաբաթ կոմայի մեջ եմ եղել, բժիշկներն ինձ ապրելու հույս չեն տվել, իմ ապրելու հավանականությունը 0.1 տոկոս է եղել: Ասել են, որ արդեն պետք է արհեստական շնչառությունն անջատեն, եթե կարողանամ ինքնուրույն շնչել՝ կապրեմ: Հենց նույն գիշերը մեզ հոսպիտալում կաթողիկոսն է այցելում: Իմ ծնողներին առաջարկում են, որ եթե Դանիելը մկրտված չի, հենց կոմայի մեջ էլ կնքեն: Ինձ կնքում են: Ես հաջորդ օրը կոմայից դուրս եմ գալիս: Չգիտեմ, դա զուգադիպություն էր, թե…. ես գիտեմ, որ դա Աստծո հրաշքն է եղել, որ ես ապրել եմ»,-պատմում է Դանիելը:
Դանիելը մի շարք խնդիրներ է հաղթահարել, անվասայլակից իր աշխատասիրության ու կամքի շնորհիվ ոտքի է կանգնել ու հիմա էլ փորձում է իր սիրելի գործով՝ խոհարարությամբ զբաղվել, արդեն ինքնուրույն «պամիդորով ձվածեղ» է պատրաստում. «Լավ ստացվել էր»,-ուրախությամբ նշում է նա:
Այժմ Դանիել Դավթյանը վերականգնողական կուրս է անցնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, կամ ինչպես իրենք են ասում՝ Զինվորի տանը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Դանիելը պատմել է իր կյանքի, առկա խնդիրների ու առաջիկա նպատակների մասին:


Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան