Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 17-ին, պատգամավոր Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պատգամավորների կողմից ԱԺ նախագահի տեղակալների ընտրության գաղտնի քվերակության արդյունքները:
«Իմ քալը» խմբակցության պատգամավորներից.
- Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը,
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը,
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը,
- Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը,
- Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը,
- Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը,
- Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներից.
- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշատական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյանը,
- Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Միքայել Մելքումյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներից.
- Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում