ՌԴ դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել. հանքում բռնկված հրդեհի պատճառով 9 հանքափոր է զոհվել

Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել Սոլիկամսկիի հանքում բռնկված հրդեհի պատճառով բոլոր զոհված հանքափորների մարմինները: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հանքից դուրս է բերվել 9 հանքափորի մարմին:

Հիշեցնենք, որ հանքում հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 22-ին: Հանքում են եղել 17 մարդ, որից 8-ը դուրս են եկել հանքից, մյուս 9-ը մնացել են ներսում:

Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառը շինարարական աշխատանքներն են եղել:

ՌԴ դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել