Վրաստանի իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, նախնական արդյունքներով, հաղթել է նախագահական ընտրություններում:
Նշենք, որ երեկ անցկացված ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Զուրաբիշվիլին, ընտրատեղամասերի 75 տոկոսում քվեների հաշվարկի արդյունքներով, մոտ 60 տոկոս ձայն է ստացել:
Մյուս թեկնածուն, Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հավաքել է ձայների 40 տոկոսը: