Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթի օդանավը հարվածել է1993թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Գրիգորի Եփրեմյանին: Այս մասին հայտնում է REN TV-ն:
Հիշեցնենք, որ «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում Մոսկվա-Աթենք ուղևորատար ինքնաթիռը մարդու է հարվածել:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 20: 10-ին: Երբ ինքնաթիռը շարժվում էր թռիչքուղու երկայնքով, անձնակազմը անհայտ օբյեկտի հետ բախում է զգացել: Միևնույն ժամանակ, ինքնաթիռի համակարգերը վնասներ չեն արձանագրել, ուստի որոշվել է շարունակել թռիչքը:
Ավելի ուշ թռիչքուղու վրա օդանավակայանի անձնակազմը գտել է մարդու մարմնի մասեր և անձնական իրեր: Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերֆաքսին» տեղեկացրել են, որ մահացածը Հայաստանի քաղաքացի է եղել, որին արտաքսել են Իսպանիայից:
https://twitter.com/sledcom_rf/status/1064981711543574528