Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Այստեղ արագորեն տարածվում են անտառային հրդեհները՝ տեղեկանում ենք Daily Mail-ը, որը հղում է անում Սպիտակ տանը:
ԱՄՆ նախագահն ուրբաթ երեկոյան կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:
Ավելի քան 300 հազար մարդ ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ հինգշաբթի օրվանից սկած հրդեհների հետևանքով, որն արագ տեղաշարժվում է և հրդեհն արդեն ծածկում է շուրջ 200 քառակուսի մղոն տարածություն:
Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Հրդեհի գոտում մնացած մեքենայում գտել են 5 մարդու մարմին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհը մեծ վնաս է հասրել Փարադայսում: