Մոսկվայում «Երևան պլազա» առևտրի կենտրոնի շենքից քաղաքացիներին տարհանում են` պայթյունի մասին հաղորդման պատճառով: Այս մասին հայտնում է Тасс-ը:
«Այցելուները տարհանվել են «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից, որը գտնվում է Տուլսակայա 13 հասցեում: Տեղեկությունը է ստացվել պայթյունի սպառնալիքի մասին», – ասել է գործակալության աղբյուրը:
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների և Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը դեռևս չեն հաստատել այս տեղեկությունները: