Հրապարակվել են կադրեր՝ սպանված լրագրող Հաշոգիի կյանքի վերջին օրից

Ստամբուլում գտնվող շենքի տեսահսկողության համակարգը, որտեղ ապրել է Washington Post-ի լրագրող Ջամալ Հաշոգին, նկարել է նրան իր կյանքի վերջին օրը: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Տեսանյութը արվել է սեպտեմբերի 28-ին և 29-ին, ինչպես նաև հոկտեմբերի 2-ի կեսօրին, Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց առաջ, որտեղ էլ նա սպանվել է:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են հյուպատոսության տարածքում լրագրողի սպանության փաստի մասին միայն հոկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Ջամալ Հաշոգին անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան հյուպատոսության շենքը մտելուց հետո: Նրա սպանության գործով ձերբակալվել է 18 Սաուդյան Արաբիայի քաղաքացի:

Հոկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիան ներկայացրեց այն վարկածը, որ լրագրողին խեղդամահ են արել անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր փորձել են նրան առևանգել:

Նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել