Известия-ն հրապարակել է այն տեսաձայնագրությունը, որում երևում է, թե ինչպես է Կերչում գտնվող ուսումանարանում կրակոցներ և պայթյուն կազմակերպած ենթադրյալ դեռահասը զենք գնում:
Տեսահոլովակի վրա դուք կարող եք տեսնել, թե ինչպես է երիտասարդը վճարում գնումների համար և այդ իրերը դնում պայուսակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը պայթյուն է նախապատրաստել Կերչի պոլիտեխնիկական ուսումնարանում, որից հետո ինքնասպան է եղել:
Հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ, կան տասնյակ վիրավորներ: