Ուրբաթ օրը ԱՄՆ դեմոկրատները պահանջեցին, որ Թրամփի վարչակազմը ներկայացնի այն ամենը ինչ կարող էր իմանալ «Վաշինգտոն Փոստ»-ի լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացման մասին, որին ինչպես հաղորդվում է, նախ գայթակղել և հրավիրել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որինց հետո` սպանել սաուդցի գործակալների կողմից: Այս մասին հայտնում է The Washington Times-ը:
Նախագահը Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել պարոն Խաշոգիի հետ, և Կոնգրեսի շատ անդամներ Սաուդյան Արաբիայի կառավարությանը սպառնացել են լուրջ հետևանքներով, եթե պարզվի, որ Սաուդյան Արաբիան առնչություն է ունեցել այս դեպքին:
Բայց մի քանի դեմոկրատներ ուրբաթ օրը ակնարկել են, որ հավատում են, որ ԱՄՆ կառավարությունը հնարավոր է նախապես ծանոթ է եղել սաուդցիների պլաններին:
Վիսկոնսին և Կալիֆորնիա նահանգների ներկայացուցիչներ Մարկ Պոկանը և Ռո Խանը խնդրել են իրենց գործընկերներին ԱՄՆ հետախուզական ծառայությանը ուղղված նամակ ստորագրել, որով պահանջում են տեղեկացնել, թե արդյոք տեղյակ եղել են սաուդցի լրագրողի սպանության պալաններին և տեղեկացրել են այդ մասին պարոն Խաշոգիին, թե՝ ոչ:
«Հաշվի առնելով այս հնարավոր հանցագործության ծանր հետևանքները, պարոն Խաշոգիի խոշտանգման պլանները ԱՄՆ-ի կողմից կանխատեսելը, և արդյոք հետախուզական ծառայությունը կատարել է այդ մասին նախազգուշացնելու իր պարտականությունները, մենք մտադիր ենք օգտագործել Կոնգրեսի վերահսկողական և հետաքննական ամողջը ներուժը այս պատասխանները ստանալու համար» -ասված է օրեսդիրների կողմից ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսին ուղղված նամակի նախագծում:
Կոնգրեսի երկու թևերի ներկայացուցիչները հայտարարում են, որ Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ ռազմական համագործակցությունը կարող է չեղյալ հայտարարվել:
Պարոն Խոշագիին Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, չնայած նրան որ նա հադիսանում է ԱՄՆ բնակիչ:
Դոնալդ Թրամփը երեկ կեսօրից հետո հայտարարել է, որ ինքը շահագրգռված է ստանալ պարոն Խաշոգիի հետ կատարվածի մանրամասները և ասաց, որ նա կզանգի թագավոր Սալմանին:
«Մենք պատրաստվում ենք պարզել Թուրքիայում սարսափելի իրավիճակը, թե ինչ է տեղի ունեցել կապված` Սաուդյան Արաբիայի և լրագրողի միջև հարաբերությունների հետ», – ասել է նախագահը:
«Որևէ մեկը դեռ չգիտի, որևէ մեկը դեռ չի կարողացել հավաքել ամբողջ պատկերը: Մարդիկ սկսում են ձևավորել կարծիքներ և երբ դրանք ձևավորված կլինեն, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին, բայց դա, իհարկե, ահավոր բան է », – ասաց նա:
Նա նաև ակնարկել է, որ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուինին խնդրել է հրաժարվել Սաուդյան Արաբիա այս ամսվա վերջին պլանավորած իր ֆինանսական հանդիպումից:
Թարգմանությունը՝ Սյուզաննա Սողոմոնյանի