Անհետացել է Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեինը

Ֆրանսիայի ոստիկանությունը Ինտերպոլի նախագահի անհետացման գործով հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է independent.co.uk-ը:

Չինաստանի կառավարության անդամ Մենգ Հոնգվեինը անցյալ շաբաթ իր հայրենի երկիր մեկնելուց հետո հայտարարվել է անհայտ կորած:

64-ամյա Հոնգվեինը Լիոնում ապրում է իր կնոջ և երեխաների հետ, ովքեր սեպտեմբերի 29-ին նրա հետ մեկնել են Չինաստան:

Ֆրանսիական ոստիկանության աղբյուրները Reuters- ին և «Եվրոպա 1» ռադիոկայանին հայտնել են, որ պարոն Մենգի ընտանիքը չի կարողացել գտնել նրան:

Նա նաև Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարար է, նախկինում եղել է երկրի հակաահաբեկչական գրասենյակի ղեկավարը:

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2020 թվականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել