Հոգեբանները հավաստիացնում են, որ կանայք, ինչպես տղամարդիկ, կարող են դառնալ սերիական մարդասպաններ, և ի տարբերություն տղամարդկանց` երբեմն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ և սառնասրտությամբ:
Պատմությունը հաստատել է վերը նշված տեսակետը:
Թվարկենք մի քանի կին-մարդասպանների, որոնք ցնցել են աշխարհն իրենց դաժանությամբ:
Էլիզաբեթ Բատորի
Հունգարական կոմսուհի Էլիզաբեթ Բատորին համարվում է մարդկության պատմության ամենաարյունարբու մարդասպաններից մեկը: 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում նա կատարել է ավելի քան 600 դաժան սպանություն: Հետաքրքրականն այն է, որ կոմսուհու զոհերը հիմնականում երիտասարդ աղջիկներ էին: Տեսակետ կա, որ կոմսուհին ամեն շաբաթ լոգանք էր ընդունում արյան մեջ` ցանկանալով այդ կերպ պահպանել իր գեղեցկությունը:
Էիլին Ուորնս
Էիլինը ամերիկացի սերիական մարդասապններից է, հայտնի է որպես ԱՄՆ-ի առաջին կին-մարդասպանը(սերիական): Էլինը սպանել է 7 տղամարդու, ովքեր միջին տարիքի միայնակ վարորդներ էին:
Բելլ Գաննես
Ամերիկուհին սպանել է իր երկու ամուսիններին, սեփական աղջիկներին, երկրպագուներին և սիրեկաններին:
Սպանությունները կատարել է շահադիտական շարժառիթով. միակ նպատակը եղել է զոհերի կյանքի ապահովագրության վճարները ստանալը:
Բևերլի Էլլիտ
«Մահվան հրեշտակ». այսպես են անվանում Էլլիտին: Վերջինս եղել է բուժքույր, սպանել է 4 երեխայի և կատարել 9 մահափորձ: Նրա կարծիքով` հիվանդանոցում բուժվող երեխաները մշտապես իր ուշադրությունն էին գրավում: Նրան դուր չէին գալիս երեխաների դժգոհությունները, և նա անմիջապես գործի էր անցնում:
Բուժքույրը երեխաներին ներարկում էր ինսուլին, որպեսզի տպավորություն առաջանար, որ նրանք մահացել են բնական մահով:
«Նշված դաժան սպանությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժներից, միանշանակ, պետք է կիրառել ցմահ ազատազրկումը` որպես մեր օրենսդրությամբ նախատեսված ամենածանր պատիժ»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net