Քիչ առաջ Իրավաբան.net-ի լրագրողը ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածքից հայտնեց, որ ոստիկաններն այս պահին էլ ուսումնասիրում են դեպքի վայրը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք։
Զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ, որի հետևանքով վիրավորում է ստացել նաև Արման Մկրտումյանը։ Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Քննաչական կոմիտեից տեղկանում ենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։