Երեկ՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք։
Զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ, որի հետևանքով վիրավորում է ստացել նաև Արման Մկրտումյանը։ Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Իրավաբան․net-ի հետ զրույցում վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը նրա առողջական վիճակի մասին հայտնեց․ «Հիվանդի վիճակը վատ չէ»։
Քննաչական կոմիտեից տեղկանում ենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։