Կառավարությունն այսօր կքննարկի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և նոր ընտրություն կազմակերպելու հարցը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին: Կառավարության որոշման նախագծում նշվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում   է.

  1. Կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը:
  2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:
  3. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյու­ջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ինն ամսում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատ­կացնել 87,660.7 հազար դրամ, որից բյուջետային ծախ­սերի տնտե­սա­գի­­­տական դասա­կարգ­­ման«Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 5 հազար դրամ, իսկ «Կա­պի ծառայություններ» հոդվածով` 84,330.2 հազար դրամ:
  4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն №1 հավելվածի:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» № 1717-Ն որոշման №№ 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն №№2 և 3 հավելվածների:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է.

«2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ավագանինհրավիրել է ավագանու նիստ, որի ընթացքում ընդունել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում:

          2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածուներ չի առաջադրել:

          Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:»:

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մշակվել է«Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու  ևանցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել