Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս որոշման վերաբերյալ ՀՔԾ-ից հայտնեցին իրենց դիրքորոշումը. «Որոշումն անօրինական է, և հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կտանի»:
Վերաքննիչ որոշումն ընդունվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Նա Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՔԾ-ի դիրքորոշման վերաբերյալ ասաց. «ՀՔԾ-ն, որոշման պատճառաբանական մասից դեռևս տեղյակ չլինելով, գնահատական է տալիս, դա անթույլատրելի եմ համարում»: