ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեցին Սնանկության դատարանի 12 դատավորները, որոնցից մեկը Լիլիթ Կատվալյանն է:
Իրավաբան.net-ը ներկայացնում է դատավորի կենսագրությունը:
Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում։
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: