«Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ԹԱՇԴՊ, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Արուսյակ Ս.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: