Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. նա փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում

Իրավաբան.net-ի հետ զրույցում քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Որոշում է կայացվել ստցիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փորձաքննությունը կատարելու նպատակով նրան բժշկական հաստատությունում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ

1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել