Մոլորության մեջ են գցել հանրությանը․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ՀՔԾ-ում հարցաքննության մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հուլիսի 26-ին, Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել Հատուկ քննչական ծառայություն։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, նրա հարցաքննությունը նշանակված է եղել 12։00-ին, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Ժամի անճշտության հետ կապված տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ես երեկ տեսա, որ գրել են՝ 12:00-ին պետք է ՀՔԾ այցելենք, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ծանուցման մեջ բոլորովին այլ ժամ է գրված, բայց ես դա իրավունք չունեմ հրապարակել: Օրվա ընթացքում է, բայց ժամը 12:00-ին չի: Մոլորության մեջ են գցել հանրությանը»,-նշեց նա:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց նաև, որ հարցաքննությունը տեսաձայնագրվելու է միայն ՀՔԾ աշխատակիցների կողմից և հրապարակման ենթակա չի լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել