Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

Այսօր Երևանի ավագանին ընտրում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

«Ելք» և Հանրապետական խմբակցության անդամների միջև օրվա վերաբերյալ տարակարծություն կա:

«Ելք»-ը առաջարկեց ընտրությունը նշանակել  օգոստոսի 8-ին, իսկ Հանրապետական խմբակցությունը առաջարկեց ընտրությունը անցկացնել հուլիսի 16-ին:

Ընդունվեց Հանրապետականների առաջարկը: Հուլիսի 16-ի համար կողմ քվերակեց ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1: Քվերակությանը մասնակցում էր 46 ավագանու անդամ: 

«Ելք»-ի առաջարկին կողմ քվերակեց 15, դեմ՝ 34,  ձեռնպահ՝ 1 ավագանու անդամ: Քվերակությանը մասնակցում էր 49 ավագանու անդամ: 

Այսպիսով, քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 16-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել