Մի շարք մթերքների գինը հունիս ամսին նվազել է. ԱՎԾ

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 30.7-20.5%-ով, այդ թվում, գնանկման  ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 25.4%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 12.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 4.1-0.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2.0%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 8.9% գնանկումը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 5.2-1.0% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0%-ով:

Մրգի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 16.1%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մրգի 7.4-2.5% գնանկում (մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.5%-ով), իսկ 6-ում՝ 1.0-7.2% գնաճ:

2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.5 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել