«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Էդուարդ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  հուլիսի 4–ին,  տեղի ունեցավ «Սասնա ծռեր»  զինված խմբի 11 անդամների՝  Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի, , Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և  Սերգեյ Կյուրեղյանի քրեական գործով հերթական դատական նիստը ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Պաշտպաններից Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր»  զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար և հայտնեց, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության  պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Է․ Գրիգորյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու համար։

Դատարանին ներկայացվեցին վճարման անդորրագրերը, միջնորդությունը քննելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Մեկ ժամ հետո դատավորը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց միջնորդությունը բավարարելու և Է․ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար ներակացված որոշումը

Է․ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել