Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին գործողություններ են կատարում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Մեր թղթակիցը Ալեքսանդր Սարգսյանի տան մոտից հայտնում է, որ ԱԱԾ աշխատակիցները զինված են, և լրագրողներին տանը մոտենալ չեն թողնում:
Իրավաբան.net-ին ԱԱԾ-ից հայտնեցին, որ այս պահին մամուլին հայտնելու տեղեկություններ չկան: