Տուժողը «անգիր արված բառեր էր ասում». Իշխան Բարսեղյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  հունիսի 28–ին,  տեղի ունեցավ Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։

Այժմ դատավարությունը վիճաբանությունների փուլում է: Պաշտպանական ճառով հանդես եկավ Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Կարեն Ղազարյանը:

Նա ներկայացրեց մինչ օրս դատարանի մերժած միջնորդությունները՝ այդ թվում նաև վկաներին լրացուցիչ հարցաքննելու և փաստաթղթերում առկա ԻԲարսեղյանի ստորագրության փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը: Նշենք, որ ԻԲարսեղյանը նշել է, որ ստորագրությունը կարող է իրենը չլինել ։

«Մեր կողմից արված ցանկացած միջնորդություն դատարանը մերժել է, անկախ ներկայացված հիմնավորումներից»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանը նշեց այն դատավարական և ԻԲարսեղյանի իրավունքների մասին խախտումները անմեղության կանխավարկած, դատարանների մատչելիություն և հավասարություն, որոնք տեղի են ունեցել գործի քննության ընթացքում՝ հիմնավորելով կոնկրետ օրինակներով։

Անդրադառնալով ԻԲարսեղյանի մեղավորությունն ապացուցող տեսանյութերին ԿՂազարյանը պահանջ ներկայացրեց  ապացույցները փորձաքննության ենթարկելու և տեսագրությունների ամբողջական տարբերակները դատարանում զննելու, քանի որ, ըստ պաշտպանական կողմի,  դրանք մոնտաժված են:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը դատարանից ընդմիջում խնդրեց վատ ինքնազգացողության պատճառով։

Հինգ րոպե ընդմիջումից հետո ԿՂազարյանը ներկայացրեց վկա Նորիկ Հակոբյանի տված ցուցմունքը, որը, ըստ պաշտպանի, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես նաև հրապարակեց վկա ՆՀակոբյանի և ԻԲարսեղյանի առերեսումը, որի ընթացում, ըստ պաշտոնական կողմի, ՆՀակոբյանը անգիր արված բառեր է ասել։

Դեպքի առթիվ  ՆՀակոբյանի գործողությունները ըստ ժամանակացույցի, պաշտպանական կողմի ճառում պետք է ներկայացնեին պաշտպաններ Կարեն Հովհաննիսյանը և Վարդուհի Էլբակյանը, բայց ՎԷլբակյանը բացակայում էր դատական նիստից՝ մեկ այլ նախապես նշանակված դատական նիստի պատճառով։ ԿՀովհաննիսյանը միջնորդություն հայտնեց դատական նիստը հետաձգել՝  պաշտպանական ճառը առարկայական, ժամային տախտակով ներկայացնելու և  ՎԷլբակյանի ներկայութան  համար։

Դատարանը ընդունեց միջնորդությունը և դատական  հաջորդ նիստը նշանակվեց 2 շաբաթ հետո՝ հուլիսի 12-ին ժամը 14։00։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը  բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով   դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել