«Սասնա ծռերի» գործով դատարանում են ԱԺ պատգամավորներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը: Միջնորդություն ներկայացվեց, ինչպեսև Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանն իրենց երաշխավորությունը ներկայացրեցին դատարանին՝ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, ժամը 16-ին կհրապարակվի որոշումը:

Նշենք, որ դատարանի դահլիճում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1271240389645710/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել