Մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ներկայացնել երկրի նախագահին՝ ստորագրելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանից Իրավաբան․net-ը տեղեկացավ, որ իրենք շարունակում են իրենց աշխատանքները կատարել նույն ռեժիմով։ «Կա հրաժարական, աշխատում ենք մինչև այն ստորագրելը, նախարարը աշխատանքի վայրում է, այդ լուրերը մեզ համար էլ բացառապես մամուլում տարածված տեղեկություններ են։ Պաշտոնական ինչ-որ տեղեկություն մենք չենք ստացել։ Ես ինքս նախարարի հետ րոպոներ առաջ եմ խոսել, ոչ մի նման տեղեկություն չկա»,-ասաց Մանե Մադոյանը։
Նա նաև հավելեց, որ Մանե Թանդիլյանը իր հրաժարականի դիմումը հետ չի վերցրել։
Նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահին նախարարաի հրաժարականի մասին որևէ դիմում չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնից Թանդիլյանը հրաժարական է տվել հունիսի 12-ին։