Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հնարավոր է համաձայնություն չտա, որպեսզի պաշտպանները բողոքարկեն դատարանի՝ որպես խափանման միջոց կալանքի որոշումը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նշեց, որ երբ հունիսի 19-ին ժամը 17:30 լրացել էր նրա ձերբակալման 72 ժամը, Մանվել Գրիգորյանը չի ցանկացել լքել դատական նիստերի դահլիճը. «Ամենուր գնացել է ուղեկցող ոստիկանի հետ, որ որևէ խնդիր չլինի: Դատավորը ասել է, որ ինքը ազատ է, սակայն Մանվել Գրիգորյանը դուրս չի եկել»:
Նշենք, որ երեկ դատարանը խորհրդակցական սենյակում մնաց 5-6 ժամ:
Պաշտպանյալը նշեց, որ մյուս 3 պաշտպանների հետ կփորձեն համոզել Մանվել Գրիգորյանին, որպեսզի փոխի որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե որ ՔԿՀ-ում է պահվելու Մանվել Գրիգորյանը, չցանկացավ պատասխանել. «Անվտանգության նկատառումներց ելնելով՝ չեմ ցանկանում պատասխանել»:
Պաշտպանը նշեց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված նրա նամակից էլ պարզ է դառնում, որ նա չի խուսափում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: