Ժամանակավորապես դադարեցվել են Մասիսի քաղաքապետի՝ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի լիազորությունները։ Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դախատազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազը գտել է, որ պաշտոնավարումն ու հետագա պաշտոնավարումը կարող է խոչընդոտնել հարուցել գործի բնականոն քննության համար։
«Դատախազը՝ օգտվելով իր իրավունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշումներ է կայացրել Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Եվ այդ մասին պատշաճ կարգով, այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան և ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարություն»: