Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 45 կողմ, 55 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետի միասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:
Հիշեցնենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն ունի 58 պատգամավորական մանդատ և հայտարարել էր Փաշինյանին դեմ քվեարկելու մասին: